Ադրբեջանի իշխանությունները խոստովանում են, որ միջազգային շուկայում նավթի գնի անկումը կարող է ազդել երկրի տնտեսական վիճակի վրա, սակայն դա ճակատագրական բնույթ չի ունենա: «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:
«Ինչպես և ցանկացած նավթ արդյունահանող պետություն, Ադրբեջանը ևս բացասական ազդեցությունների է ենթարկվում: Դրա հետ մեկտեղ՝ պետք է հասկանալ, որ երկրի պետական բյուջեի կառուցվածքն այնպիսին է, որ այդ ազդեցությունն ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշների վրա չի զգացվի», - նշել է ադրբեջանցի նախարարը:
Շարիֆովի խոսքով՝ միջագզային շուկայում նավթի ցածր գների պահպանման դեպքում Ադրբեջանի բյուջեն 270-ից 340 միլիոն մանաթի (շուրջ 200 միլիոն դոլար) վնաս կկրի: «Դա կազմում է պետական բյուջեի եկամտային մասի 1.1-ից 1.4 տոկոսը», - նշել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը: