Մատչելիության հղումներ

Խամենեիի խորհրդականը կորոնավիրուսով է վարակվել


Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի, արխիվ

«Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին կորոնավիրուս ունի», - հաղորդում է երկրում գործող «Թասմին» լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վերջին շաբաթներին Վելայաթին շփվել է կորոնավիրուսի բազմաթիվ վարակակիրների հետ և այժմ գտնվում է Թեհրանի հիվանդանոցներից մեկում:

Իրանի իշխանությունները նաև խոստովանել են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որոշակի դժվարությունների են բախվում, ինչի հիմնական պատճառը երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներն են: Այդ իսկ պատճառով Իրանի կենտրոնական բանկը նախօրեին հայտարարեց, որ պաշտոնապես դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (IMF)` երկրին շուրջ 5 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու խնդրանքով:

XS
SM
MD
LG