Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը Հեռավոր Արևելքում աստիճանաբար նահանջում է


Չինաստան - Հուբեյ նահանգի մայրաքաղաք Ուհանի հիվանդանոցներից մեկում, մարտ, 2020թ.

Չինաստանի ողջ տարածքում վերջին 24 ժամերին կորոնավիրուսի ընդամենը 8 նոր հաստատված դեպք է գրանցվել: Այս մասին անցած գիշեր հաղորդել է երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է զոհվել: Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է կորոնավիրուսի ծագման օջախ հանդիսացած Հուբեյ նահանգում:

Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով ևս կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը օրեցօր նվազում է: Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխման կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամերին կորոնավիրուսի 110 նոր դեպք է արձանագրվել:

«177 մարդ ամբողջությամբ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից», - տեղեկացնում են կորեական իշխանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG