Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը տարածվում է դեպի արևմուտք, կառավարությունները փորձում են զսպել համաճարակը


Ֆրանսիա - Ուղևորներ Փարիզ Շառլ դը Գոլ օդանավակայանում, 12-ը մարտի, 2020թ.

Եվրոպական երկրներն ավելի ու ավելի կոշտ միջոցներ են ձեռնարկում նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

Լատվիայում և Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարված, Ֆրանսիայում, Դանիայում և Բելգիայում բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են, մուտքն ու ելքը ամենուրեք սահմանափակվում է, և զանգվածային միջոցառումներն արգելված են: Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության այլ կառույցների աշխատակիցներն աշխատանքի տնային ռեժիմի են անցել: Մասնագետներն այս միջոցները ողջամիտ են համարում:

Պլանավորված մեծ ու փոքր միջոցառումները ողջ աշխարհում համաճարակի պատճառով մեկը մյուսի հետևից չեղյալ են հայտարարվում:

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարանտինի է ուղարկել Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Կատասոնովին և այն պատգամավորներին, ովքեր նրա հետ շփվել են, երբ պարզ է դարձել, որ Կատասոնովը թաքցրել է Ֆրանսիա մեկնելու փաստը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես կարանտինի մեջ է, քանի որ նրա կինը Մեծ Բրիտանիա այցելելուց հետո մրսածության ախտանիշներ ունի: Կորոնավիրուսի թեստի արդյունքները, այդուհանդերձ, դեռ չկան:

Իրանում կորոնավիրուսով վարակված է գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդականը:

Պարզվել է որ վարակված է Բրազիլիայի նախագահի խոսնակը, ով ավելի վաղ շփվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG