Մատչելիության հղումներ

Հաստատվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը


Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է ծրագիրը, որը կնպաստի տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալուն: Արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների:

Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը: Ծրագրի կարևորագույն բաղադրիչը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG