Մատչելիության հղումներ

Մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն, 4-ը՝ դրական արդյունքով, 10 անձ մեկուսացված է. ԱՆ


Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որտեղ կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է 31 անձ, 2-ը մարտի, 2020թ.
Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, որտեղ կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է 31 անձ, 2-ը մարտի, 2020թ.

Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով, բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ի մասին` մարտի 11-ին, նշված է նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։ Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները, ասված է հաղորդագրությունում։

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդեցին, որ Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG