Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հանդիպումը:
Նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, ստորագրվել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր: Նախագահները մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:
Նավթարդյունահանող Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարների հանդիպումը հաջորդել է միջազգային շուկայում նավթի գնի անկմանը: