Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի ընտրություններ-2020. Բայդենը զգալիորեն առաջ է անցնում Սանդերսից


ԱՄՆ - Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Ֆիլադելֆիայի հավաքի ժամանակ, Փենսիլվանիա նահանգ, 10-ը մարտի, 2020թ.
ԱՄՆ - Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Ֆիլադելֆիայի հավաքի ժամանակ, Փենսիլվանիա նահանգ, 10-ը մարտի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում դեմոկրատների ներկուսակցական պայքարում երկրորդ «սուպերերեքշաբթիի» փրայմերիներում հաղթել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ զգալիորեն առաջ անցնելով իր մրցակից սենատոր Բերնի Սանդերսից: Վեց նահանգներում անցկացված ընտրություններում նա հաղթել է չորսում: Օհայոյում փրայմերին հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:

Ֆիլադելֆիայի հավաքում Բայդենը շնորհակալություն է հայտնել Սանդերսին և նրա աջակիցներին իրենց ավյունի համար ու միասնականության կոչ արել:

«Մենք ընդհանուր նպատակ ունենք և միասին պարտության կմատնենք Դոնալդ Թրամփին», - ասել է 77-ամյա Բայդենը:

Հայրենի Վերմոնթ վերադարձած 78-ամյա Սանդերսը հրապարակային հայտարարություն չի արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG