Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 23-ի


Անցած օրվա ընթացքում Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվն ավելացել է ևս 8-ով՝ հասնելով 23-ի, վկայում է երկրի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը։

Երկրում այդ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ստեղծված կայքում հրապարակված տվյալների համաձայն, միաժամանակ, կարանտինում գտնվողների թիվը 15-ով նվազել է և այժմ 126 է, 5-ով նվազել է ստացիոնար վերահսկողության տակ գտնվողների թիվը՝ հասնելով 46-ի։

Հիշեցնենք, կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը Վրաստանում արձանագրվեցին նախանցած շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG