Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն քննադատել է «Ռոսիա 1»-ին


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ռուսական պետական հեռուստատեսությանը՝ նախագահ Էրդողանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:

Ռուսական լրատվամիջոցները բուլվարային թերթերի պես պահեցին իրենց, ասել է Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով «Ռոսիա 1»-ի ռեպորտաժը, որտեղ լրագրողը պատմել էր, թե ինչպես է Ռեջեփ Էրդողանը Կրեմլի ընդունարանում մոտ երկու րոպե սպասել, մինչև Վլադիմիր Պուտինի օգնականը նրան ներս կհրավիրի:

«Անկարայի և Մոսկվայի միջև նվազագույն տարաձայնությունների դեպքում անգամ ռուսական լրատվամիջոցները անցնում են սև քարոզչության, սա անընդունելի է»,- «Անադոլու» գործակալությանն ասել է Չավուշօղլուն, հավելելով՝ հենց որ այդ խնդիրները հարթվում են, Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին միանգամից մոռանում են:

Աղմկահարույց տեսանյութը հեռարձակվել էր պետական «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ անցած շաբաթ,երբ Թուրքիայի նախագահը ժամանել էր Մոսկվա՝ սիրիական Իդլիբի շուրջ տարաձայնությունները քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG