Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Պատճառը Քոչարյանի բացակայությունն էր:

Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան էր տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետ էլ, բժիշկների խորհրդով «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, նախորդ դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահն անցած տարվա հունիսի 25-ից կալանքի տակ է։

XS
SM
MD
LG