Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն «Էրեբունի» բ/կ-ում է, նշանակվել է ստացիոնար բուժում. փաստաբան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետ էլ, բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Նշանակվել է ստացիոնար բուժում։ Որոշակի բուժզննություններ, ստուգումներ պետք է անցնի պարոն Քոչարյանը, մի քանի օր, հավանաբար, ստացիոնար բուժման տակ կգտնվի», - ասել է փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ինչ առողջական խնդիրներ ունի նախկին նախագահը։

Իսկ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատությանը» հայտնեց, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահն անցած տարվա հունիսի 25-ից կալանքի տակ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG