Մատչելիության հղումներ

Հանուն կանանց հավասար իրավունքների ակցիաները Բիշքեկում և Բաքվում ավարտվել են բախումներով


Ադրբեջան - Ոստիկանությունը փորձում է արգելել ֆեմինիստների երթը Բաքվում, 8-ը մարտի, 2020թ.
Ադրբեջան - Ոստիկանությունը փորձում է արգելել ֆեմինիստների երթը Բաքվում, 8-ը մարտի, 2020թ.

Երեկ աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ են անցկացվել հանուն կանանց հավասար իրավունքների: Բիշքեկում և Բաքվում դրանք ավարտվել են բախումներով:

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մի խումբ տղամարդիկ փայտերով հարձակվել են կանանց երթի մասնակիցների վրա, ի պատասխան՝ ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մասնակից կանանց և ոչ թե հարձակվողներին: Կազմակերպիչները միջադեպը ոստիկանության կողմից դիտավորյալ սադրանք են համարում: Ոստիկաններն ասում են, որ հավաքը արտոնված չէր, և կանայք բերման են ենթարկվել «իրենց իսկ անվտանգության համար»:

Ղրղըզստանում ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը բարվոք չէ։ Երկրում այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում ամուսինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո երկու կին է մահացել:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը փորձել է արգելել ֆեմինիստների երթը և ձերբակալել է բողոքող կանանց աջակցող մի քանի երիտասարդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG