Մատչելիության հղումներ

Բիշքեկում հարձակվել են կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով ցույցի մասնակիցների վրա


Ղրղըզստան - Հարձակում կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով ցույցի վրա, Բիշքեկ, 8-ը մարտի, 2020թ.
Ղրղըզստան - Հարձակում կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով ցույցի վրա, Բիշքեկ, 8-ը մարտի, 2020թ.

Մի խումբ դիմակավորված տղամարդիկ այսօր՝ Կանանց միջազգային օրը, Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում հարձակվել են կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով ցույց անցկացնող մարդկանց վրա:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանները դեպքի վայր են ժամանել այն բանից հետո, երբ գրոհայինների մեծ մասն արդեն հեռացել է, և ձերբակալել են մի քանի տասնյակ ցուցարարների:

Հարձակվողները կրել են ավանդական ղրղըզական գլխարկներ, ցույցի վրա հարձակվելու դրդապատճառն այս պահին հայտնի չէ:

Իրավապահների փոխանցմամբ` ցուցարարներին ձերբակալել են նրանց իսկ անվտանգության համար: Բացի այդ, ըստ ոստիկանների, ցույցն արտոնված չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG