Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսից 194 մարդ է մահացել


Սանիտարական ծառայություններն ախտահանում են առևտրի կենտրոնը, Թեհրան, 6 մարտի, 2020թ.

Իրանում նոր կորոնավիրուսով (թագավարակ) հիվանդների թիվը հասել է 6566-ի, մահացել է 194 մարդ: Այդ տվյալներն այսօր հրապարակել է Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը:

Երեկ հաղորդվել է թագավարակից Մեջլիսի՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆաթեմե Ռահբարի մահվան մասին:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թագավարակի առաջին դեպքերը երկրում արձանագրվել են փետրվարի 19-ին Ղոմի շրջանում:

Մարտի 3-ին Մեջլիսի փոխխոսնակ Աբլոլռեզա Մեսրին ասել է, որ 23 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ թագավարակի դեպքեր կան Իսլամական Հանրապետության գրեթե բոլոր գավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG