Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Երեկ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը:

Զաքիր Հասանովը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանում անվտանգությանը՝ այդ թվում տնտեսական նախագծերի անվտանգությանը վերաբերող հարցեր, «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ղարիբաշվիլին առանձին հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը, հիշեցնենք, փետրվարի 27-ին էլ այցելել էր Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG