Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի կասկածով ևս 8 թեստավորում է անցկացվել, բոլորի պատասխանը բացասական է


Նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվական նյութերով վահանակ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, փետրվար, 2020թ.

Հայաստանում նոր կորոնավիրուսի կասկածանքով ևս 8 թեստավորում է անցկացվել, բոլորի պատասխանը բացասական է, Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են», - գրում է Փաշինյանը՝ խոստանալով իրավիճակում փոփոխություն լինելու դեպքում տեղեկացնել. - «Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք»:

Երեկ, հիշեցնենք, վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ կորոնավիրուսի կասկածելի 9 դեպքերից որևէ մեկը չի հաստատվել՝ թեստերի արդյունքները բացասական են եղել։

Հայաստանում այս պահի դրությամբ կա վարակի հաստատված միայն մեկ դեպք՝ ախտահարված է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG