Մատչելիության հղումներ

9 թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել. Փաշինյան


9 թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան լայվի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարը հենց նոր ինձ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքերում պատասխանը բացասական է։ Այն դեպքերում, երբ որ պատասխանը բացասական է, մեզ համար դրական է։ երբ որ ասում ենք, որ պատասխանը բացասական է, նշանակում է, որ տվյալ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել», - ասաց վարչապետը։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 9 կասկածելի դեպքով սպասում են թեստերի պատասխաններին։

«Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխանների, և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք, հույս ունենք, որ չեն հաստատվի», - ասել էր վարչապետը։

XS
SM
MD
LG