Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Ալմաթիում, 31-ը հունվարի, 2020թ.
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Ալմաթիում, 31-ը հունվարի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ջերմությամբ եմ հիշում Ալմաթիում կայացած մեր հանդիպումը, որն անցավ մեր ավանդական երկկողմ հարաբերություններին բնորոշ բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում: Հույս ունեմ, որ մեր կառուցողական և վստահելի երկխոսությունը կշարունակվի: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել, ինչպես նաև զարգանալ նոր ուղղություններով: Համոզված եմ, որ այս առումով մենք դեռ ունենք չօգտագործված ներուժ: Դա հատկապես վերաբերում է եվրասիական ինտեգրացիոն տարածքի շրջանակում համագործակցությանը»:

Ռուսաստանի վարչապետն այսօր դարձավ 54 տարեկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG