Մատչելիության հղումներ

Էրդողանը նոր սպառնալիքներ է հնչեցնում Սիրիայի կառավարության հասցեին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պահանջել է, որպեսզի Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն Իդլիբում հետ քաշվեն դեպի այն գիծը, որ նախանշվել է պաշտոնական Անկարայի կողմից:

«Եթե [կառավարական ուժերը] շուտափույթ կերպով հետ չքաշվեն դեպի այն դիրքերը, որ Թուրքիան է մատնանշում, նրանց գլուխն ուսերին չի մնա», - հայտարարել է Թուրքիայի նախագահը` դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին:

Էրդողանի խոսքով, Անկարայի վերջնական նպատակը «Իդլիբում հարատև հրադադարի հաստատումն է»:

XS
SM
MD
LG