Մատչելիության հղումներ

Խամենեիի խորհրդականը մահացել է կորոնավիրուսի հետևանքով


Իրան - Երկրում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն Ղոմ քաղաքի բնակիչները հերթ են կանգնել հետազոտվելու համար, 27-ը փետրվարի, 2020թ.

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Մոհամադ Միրմոհամադին: 71-ամյա կրոնական գործչի մահվան մասին հաղորդել է Իրանի պետական ռադիոն։

Միրմոհամադին հատուկ խորհրդի անդամ է, որի լիազորությունների մեջ է մտնում ընտրություններում թեկնածուների գրանցման հաստատումը, ինչպես նաև միջնորդությունը հոգևոր առաջնորդի և խորհրդարանի միջև:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը երկրում հասել է 66-ի: «Վարակակիրների ընդհանուր թիվն Իրանում գերազանցել է 1500-ը», - հաղորդել է նույն աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG