Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը մեկնել է Մոնտեվիդեո՝ մասնակցելու Ուրուգվայի նոր նախագահի երդմնակալությանը


Ուրուգվայի նոր նախագահը ողջունում է Հայաստանի ԱԺ փոխնախագահին, Մոնտեվիդեո, 1-ը մարտի, 2020թ.

Ուրուգվայի նոր նախագահ Լուիս Լակալե Պոուի երդման և պաշտոնի ստանձնման արարողություններին մասնակցելու նպատակով Մոնտեվիդեո է ժամանել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Սիմոնյանը տեղեկացրել է, որ երբ դեսպան Էսթերա Մկրտումյանի հետ միասին ողջունել են նոր նախագահին, Լուիս Լակալե Պոուն մասնավորապես ասել է. - «Արդեն ունենք hինգ տարի աշխատելու համար, որպեսզի ես դառնամ Ուրուգվայի առաջին նախագահը, որը կայցելի Հայաստան»:

46-ամյա Լուիս Լակալե Պոուն Ուրուգվայի նախագահ է ընտրվել անցած տարվա նոյեմբերին։ Նա ավանդական Ազգային կուսակցության առաջնորդներից է, սակայն նրա թեկնածությունը պաշտպանել են 5 քաղաքական ուժեր՝ աջակողմյան «Բազմագույն դաշինքի» շրջանակներում:

Լուիս Լակալե Պոուի հայրը նախագահ է եղել 1990-1995 թվականներին, և նրա օրոք Ուրուգվայն ու Հայաստանը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG