Մատչելիության հղումներ

Ուրուգվայի նոր նախագահ է ընտրվել Լուիս Լակալե Պոուն


Ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով Ուրուգվայի նոր նախագահ է ընտրվել 46-ամյա Լուիս Լակալե Պոուն: Նա ավանդական Ազգային կուսակցության առաջնորդներից է, սակայն, նրա թեկնածությունը պաշտպանել են 5 քաղաքական ուժեր՝ աջակողմյան «Բազմագույն դաշինքի» շրջանակներում:

Լուիս Լակալե Պոույի հայրը նախագահ է եղել 1990-1995 թվականներին, և նրա օրոք Ուրուգվայն ու Հայաստանը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:

Իշխող «Լայն ճակատ» ձախակողմյան կուսակցության թեկնածու Դանիել Մարտինեսն ընդունել է իր պարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG