Փետրվարի 29-ից Լյուքսեմբուրգում չեղարկվում են հանրային տրանսպորտի բոլոր տեսակների վարձավճարները: Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ տրանսպորտն անվճար է դառնում երկրի ողջ տարածքում:
Լյուքսեմբուրգի կառավարությունը նման քայլի է դիմել աղքատության դեմ պայքարի և ճանապարհների ծանրաբեռնվածության նվազեցման շրջանակներում:
Հարևան երկրներից շուրջ 200 հազար մարդ գալիս է այս երկիր աշխատելու, ինչը հանգեցնում է բազմաթիվ և երկարատև խցանումների: Իշխանությունները հույս ունեն, որ անվճար հանրային տրանսպորտը շատերին կստիպի հրաժարվել մեքենա վարելուց: