Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 155 անգամ, արձակվել է 800 կրակոց․ ԼՂ ՊՆ


Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 23-29-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG