Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 34-ի


Իրան - Մայրաքաղաք Թեհրանի փողոցներից մեկում, 26-ը փետրվարի, 2020թ.

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի, վարակվածների ընդհանուր թիվը՝ 388-ի։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը։

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան նշել է, որ մահացածների միջին տարիքը 60 տարեկանից բարձր է։

Նախօրեին, հիշեցնենք, Իրանը հայտնել էր կորոնավիրուսի 26 զոհերի և 245 վարակվածների մասին։

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրանում ժամանակավորապես փակվել են դպրոցները, համալսարանները և այլ կրթօջախները, չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG