Մատչելիության հղումներ

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 26-ի


Կորոնավիրուսն Իրանում, 27-ը փետրվարի, 2020թ.
Կորոնավիրուսն Իրանում, 27-ը փետրվարի, 2020թ.

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 26-ի: IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` կորոնավիրուսով ախտահարվել է 245 մարդ:

Վարակը գրանցվել է Իրանի 31 շրջաններում: Առավել շատ են հիվանդության դեպքերը շիա մահմեդականների սրբավայր Ղոմում, որտեղ կա առնվազն 70 հիվանդ:

Իրանը համարվում է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից տուժած ամենախոշոր կենտրոնը:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև հարևան Իրաքում, Օմանում, Քուվեյթում և Բահրեյնում:

Սաուդյան Արաբիան այսօրվանից վիզաներ չի տրամադրում «ումրահի»՝ ավանդական ուխտագնացության համար երկիր այցելելու ցանկություն հայտնած օտարերկրացի մահմեդականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG