Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում երկու օր առաջ տեղի ունեցած զանգվածային բախումներից և անկարգություններից հետո իրավիճակի հսկողությունը բանակն է ստանձնել:
Զինված զինվորները պարեկություն են իրականացնում: Խանութները և այլ կենտրոններ տակավին փակ են:
Զանգվածային անկարգությունների արդյունքում Նյու Դելիում զոհվել է առնվազն 32 մարդ:
Անկարգությունները համընկել էին Հնդկաստան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կատարած այցին:
Բախումները տեղի են ունեցել Նյու Դելիի այն թաղամասերում, որտեղ միասին բնակվում են տարբեր կրոնական ուսմունքներ դավանող մարդիկ:
Մահմեդական բնակիչները բողոք են հայտնել վարչապետ Նարենդրա Մոդիի առաջարկած քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ, պնդելով, թե այն ոտնահարում է մահմեդականների շահերը:
Ազգայնական Մոդիի կուսակցության առաջարկած օրենքը թույլ չի տալիս հարևան մահմեդական երկրներից Հնդկաստան տեղափոխված մարդկանց ներկայացնել Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու դիմում: