Մատչելիության հղումներ

Դելիում անկարգությունների հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով երկու տասնյակի


Հնդկաստան - Քաղաքացիության մասին օրինագծի կողմնակիցներն ավերում են դրա ընդդիմադիրների ցույցերի վայրը, Նյու Դելի, 24-ը փետրվարի, 2020թ.
Հնդկաստան - Քաղաքացիության մասին օրինագծի կողմնակիցներն ավերում են դրա ընդդիմադիրների ցույցերի վայրը, Նյու Դելի, 24-ը փետրվարի, 2020թ.

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում բռնկված անկարգությունների հետևանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով երկու տասնյակի, այսօր հայտնել են առողջապահական համակարգի պաշտոնյաները:

Բախումները տեղի են ունեցել հինդու և մահմեդական խմբերի միջև: Պատճառը Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու նոր օրինագիծն է, ըստ որի՝ հարևան երկրների ոչ մահմեդական բնակիչները դյուրացված կարգով կարող են Հնդկաստանի քաղաքացիություն ստանալ:

Օրինագիծը քննադատողները գտնում են, որ այն մահմեդականների նկատմամբ խտրականության դրսևորում է: Իշխող կուսակցությունը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ Հնդկաստանի ավելի քան 180 միլիոն մահմեդականների նկատմամբ որևէ խտրականության դրսևորում չկա:

Փետրվարի 24-ից բռնկված անկարգությունները զսպելու նպատակով ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, սակայն իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից: Ոստիկանները ևս ենթարկվել էին հարձակման: Քարկոծություններից, հրկիզումներից բացի բախումներում նաև հրազեն է կիրառվել: Բժիշկները հայտնել են, որ վիրավորներից շատերի մոտ հրազենից ստացած վերքեր կան:

Փետրվարի 26-ին նոր բախումների մասին լուրեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG