Մատչելիության հղումներ

Ղազախստանում բանտում մահացած ակտիվիստի հիշատակի ակցիայի տասնյակ մասնակիցներ են բերման ենթարկվել


Ղազախստան - Դուլատ Ագադիլի հիշատակի ակցիան Ալմաթիում, 27-ը փետրվարի, 2020թ.
Ղազախստան - Դուլատ Ագադիլի հիշատակի ակցիան Ալմաթիում, 27-ը փետրվարի, 2020թ.

Ղազախստանում նախնական կալանքի վայրում մահացած ակտիվիստ Դուլատ Ագադիլի հիշատակի ակցիային մասնակցող տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել:

Ակցիային ավելի քան հարյուր մարդ է մասնակցել:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ագադիլը Նուր-Սուլթանի մեկուսարանում փետրվարի 25-ին մահացել է սիրտ-անոթային անբավարարությունից, մարմնի վրա բռնությունների հետքեր չկան: Մահն արձանագրել է շտապօգնության բժշկական անձնակազմը:

Դուլատ Ագադիլը բերման էր ենթարկվել փետրվարի 24-ի երեկոյան: Ակտիվիստները Ֆեյսբուքում տեսանյութեր էին տեղադրել, որտեղ քաղաքացիական հագուստով անձինք նրան ուժով դուրս են հանում տնից ու առանց տարբերանշանների մեքենայով տանում անհայտ ուղղությամբ:

Ագադիլը հիմնականում սոցիալական բնույթի խնդիրներ էր բարձրացնում, պահանջում էր քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ապահովում: Անցած տարի նա բազմիցս ենթարկվել էր վարչական պատասխանատվության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG