Մատչելիության հղումներ

Ակտիվիստ Դուլատ Ագադիլը մահացել է Նուր-Սուլթանի մեկուսարանում


Ղազախստանցի ակտիվիստ Դուլատ Ագադիլ
Ղազախստանցի ակտիվիստ Դուլատ Ագադիլ

Ղազախստանում, Նուր-Սուլթանի ժամանակավոր պահման մեկուսարանում մահացել է ակտիվիստ Դուլատ Ագադիլը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա մահացել է սիրտ-անոթային անբավարարությունից, մարմնի վրա բռնությունների հետքեր չկան: Մահն արձանագրել է շտապօգնության բժշկական անձնակազմը:

Դուլատ Ագադիլը բերման էր ենթարկվել երեկ երեկոյան: Ակտիվիստները Ֆեյսբուքում տեսանյութեր էին տեղադրել, որտեղ քաղաքացիական հագուստով անձինք նրան ուժով դուրս են հանում տնից ու առանց տարբերանշանների մեքենայով տանում անհայտ ուղղությամբ:

Այսօր ակտիվիստի մահվան լուրը հայտնի դառնալուն պես տասնյակ մարդիկ հավաքվել են մեկուսարանի մոտ՝ պահանջելով իրենց ցույց տալ փետրվարի 22-ի հակակառավարական հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին:

Ակտիվիստ Դուլատ Ագադիլը հիմնականում սոցիալական բնույթի խնդիրներ էր բարձրացնում, պահանջում էր քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ապահովում: Անցած տարի նա բազմիցս ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ ավելի քան 60 օր մնալով վարչական կալանքի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG