Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես չայցելել 5 երկիր


Հայաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել 5 երկիր այցելություններից՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը, այս 5 երկրներն են Իրանը, Չինաստանը, Ճապոնիան, Կորեան և Իտալիան (առավելապես՝ հյուսիսային շրջաններ), այցելել բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

«Այնուամենայնիվ, այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը մասամբ փակվել է երկշաբաթյա ժամկետով, իսկ Չինաստանի քաղաքացիների համար ազատ մուտքի ռեժիմը չեղարկվել է 2 ամսով:

XS
SM
MD
LG