Մատչելիության հղումներ

Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից


Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Վերմիշյան, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Վերմիշյանը, հիշեցնենք, շաբաթներ առաջ կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, նրանցից երեքը նույնպես կալանավորված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG