Մատչելիության հղումներ

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2918-ի, զոհերինը՝ 43-ի


Իրան - Ախտահանման աշխատանքներ Թեհրանի մետրոպոլիտենում, 26-ը փետրվարի, 2020թ.
Իրան - Ախտահանման աշխատանքներ Թեհրանի մետրոպոլիտենում, 26-ը փետրվարի, 2020թ.

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել մոլորակի վրա։ Վարակման դեպքեր են գրանցվել բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի:

Իտալիայում գրանցվել է մահվան 11 դեպք, վարակման նոր դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Խորվաթիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և արդեն Հայաստանի հարևան Վրաստանում:

Ռուսաստանը սահմանափակում է թռիչքները դեպի Հարավային Կորեա, պատրաստվում է վիզաներ չտրամադրել իրանցիներին և իր քաղաքացիներին խնդրում է չմեկնել Իտալիա:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանի սահմաններից դուրս այժմ ավելի շատ նոր դեպքեր են գրանցվում, քան Չինաստանում: Անցած մեկ օրում Չինաստանից դուրս գրանցվել է վարակի 459 նոր դեպք և հասել 2 հազար 918-ի՝ 37 երկրներում, զոհերի թիվը հասել է 43-ի՝ մեկ օրում ավելանալով 9-ով։

Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 433-ով, որից 409-ը՝ համաճարակի օջախ Հուբեյ նահանգում, մահացածների թիվն ավելացել է 29-ով, այդ թվում 26-ը՝ Հուբեյում, բուժվածներինը՝ 2 հազար 750-ով։

Երկրում արդեն հաստատված է վարակի 78 հազար 497 դեպք, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 հազար 744-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 32 հազար 495 մարդ։

XS
SM
MD
LG