Մատչելիության հղումներ

Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղը նաև Թուրքիայի խնդիրն է


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը Բաքվում, 25-ը փետրվարի, 2020թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է, թե «Ղարաբաղը դա նույն աստիճանով նաև մեր խնդիրն է, ինչ և Ադրբեջանի համար է»:

«Մենք շատ ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա», - ասել է նա:

Մինչ ասուլիսը, երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հերթական նիստի բացմանը, Էրդողանն ասել է, թե ցանկանում է Թուրքիայի ստորագրությունը դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության տակ, ով ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է» ու բացականչական նշան դրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG