Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը ժամանեց Բաքու


Ադրբեջան- Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները՝ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանեց Ադրբեջան: Հրապարակված առաջին լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մինչև Ադրբեջան ուղևորվելն Անկարայում տված մամուլի ասուլիսում Էրդողանն ասել է, որ փետրվարի 26-ին Ռուսաստանից պատվիրակություն է ժամանելու Թուրքիա՝ շարունակելու Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակի շուրջ բանակցությունները:

Ինչ վերաբերում է մարտի 5-ին նախատեսված բարձր մակարդակի բանակցություններին, Էրդողանն ասել է, թե Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման համար դեռևս վերջնական համաձայնություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG