Մատչելիության հղումներ

Վրաստանը փորձում է կանխել կորոնավիրուսի ներթափանցումը


Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, արխիվ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, արխիվ

Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է օդային հաղորդակցությունը Չինաստանի և Իրանի հետ:

Վրաստանում ավտոճանապարհ կառուցող չինական ընկերության վրա ժամանակավոր սահմանափակումներ են դրվել:

Փետրվարի 22-ին Չինաստանից Վրաստան եկած Վրաստանի 34 քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց` առժամանակ բժիշկների վերահսկողության տակ մնալու համար:

Այսօր հետաձգվել է Թբիլիսի-Բաթումի գնացքի մեկնումը: Ուղևորները պահանջել են բժիշկներ կանչել ու տեղում ստուգել գնացք նստած երկու չինացիների առողջական վիճակը:

Ժնևում գտնվող ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին ասել է, թե Վրաստանի կառավարությունը շուրջօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի թափանցումը Վրաստան կանխելու համար:

XS
SM
MD
LG