Մատչելիության հղումներ

Վրաստանը հորդորում է քաղաքացիներին Իրան չմեկնել


Վրաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ
Վրաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` խորհուրդ տալով խուսափել Իրան այցելություններից` այդ երկրում արձանագրված նոր վարակի` կորոնավիրուսի դեպքերի պատճառով:

Պաշտոնական աղբյուրները միաժամանակ նշում են, որ այս պահին Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի չորս քաղաքացի կա, որոնց մոտ սահմանն անցնելիս` բժշկական ստուգման ժամանակ, արձանագրվել է բարձր ջերմություն:

Իրանը նախօրեին հաստատել էր, որ երկրում արդեն հինգերորդ մահն է արձանագրվել կորոնավիրուսից, մոտ մեկ տասնյակ հիվանդներ էլ շարունակում են բուժումը: Դեպքերի մեծ մասը Թեհրանից մոտ 140 կմ հարավ ընկած Քոմ քաղաքում է, որտեղ չինական ընկերություններից մեկը արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել Չինաստանից` այդ ընկերության աշխատակիցների միջոցով:

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց:

XS
SM
MD
LG