Մատչելիության հղումներ

Ղազախստանում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել՝ հակակառավարական ցույցերի ժամանակ


Ղազախստան - Ոստիկանները ընդդիմադիրների են բերման ենթարկում, Նուր-Սուլթան, 22-ը փետրվարի, 2020թ.
Ղազախստան - Ոստիկանները ընդդիմադիրների են բերման ենթարկում, Նուր-Սուլթան, 22-ը փետրվարի, 2020թ.

Ղազախստանում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել խոշորագույն քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ:

Աջակիցներին փողոց դուրս գալու կոչ էին արել ընդդիմադիր երկու ուժեր՝ նոր ձևավորված Դեմոկրատական կուսակցությունը և «Ժողովրդավարական ընտրությունը»:

Հանրահավաքից ժամեր առաջ իրավապահները կալանավորել և եռօրյա վարչական կալանքի էին դատապարտել Դեմոկրատական կուսակացության առաջնորդ Ժանբոլատ Մամային, մյուս ուժը 2018-ից դասվել է ծայրահեղական և երկրում արգելված խմբավորումների շարքում, դրա առաջնորդ Մուխտար Աբլյազովը հեռացել է երկրից, և այժմ բնակվում է արտերկրում:

Ցուցարարները վանկարկել են՝ «ազատություն քաղբանտարկյալներին», «Ղազախստան, արթնացի՛ր», ոստիկանները, սակայն, ցույցերի մեկնարկից րոպեներ անց նրանց բաժին են տեղափոխել:

Ընդդիմադիր շարժումը երկրում ակտիվացել է Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո, ով անցած տարի անակնկալ հեռացավ՝ ավելի քան 30 տարվա անընդմեջ իշխանավարումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG