Մատչելիության հղումներ

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է


Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից սկսած ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը:

Դեսպանության ֆեյսբուքյան էջում նշված է, որ հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի:

Ավելի ուշ դեսպանությունը ևս մեկ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով:

«Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:
Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թեհրանում երեկ հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից: Երկրում ախտահարվածների մեծ մասը Քոմ քաղաքում են, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում:

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG