Մատչելիության հղումներ

Թորոսյան. Ուժեղացվել է Իրանից Հայաստան եկողների հսկողությունը՝ կորոնավիրուսի պատճառով


Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

Հայաստանի առողջապահության նախարարությունը հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ հարևան Իրանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում», - հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Ղոմում կորոնավիրուսի հետևանքով մահվան միանգամից երկու դեպք էր արձանագրվել: Իրանի տարածքում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը, ըստ լրատվական գործակալությունների, հասել է 18-ի:

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել:

XS
SM
MD
LG