Մատչելիության հղումներ

Չինաստանում փորձարկում են կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցներ


Չինաստանում գրեթե բոլորն այս օրերին բժշկական դիմակներով են դուրս գալիս փողոցներ, Գուանչժոու, 20 փետրվարի, 2020թ.

Չինաստանի մասնագետները փորձնական կարգով սկսել են կիրառել կորոնավիրուսի դեմ նոր տեսակի հինգ դեղամիջոցներ: Հաղորդվում է որոշ հակավիրուսային նյութերի և չինական ավանդական բժշկության մեթոդների բավական բարձր արդյունավետության մասին:

«Հինգ նոր դեղամիջոցներ են օգտագործվում այդ վարակի դեմ, փորձարկման ընթացքը դրական է, գիտական հետազոտությունները շարունակվում են, այս պահին կարևոր է ավարտել փորձարկումը, համոզվել, որ դեղամիջոցներն անվտանգ են և հաստատել դրանք, ինչից հետո դեղերը կտրամադրվեն բժիշկներին», - ասել է Չինաստանի դեղամիջոցների պետական վարչության փոխտնօրեն Չեն Շիֆեյը:

Հինգշաբթի 24:00-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով ախտահարվածների հաստատված թիվը կազմել է 75 հազար 465: Չինաստանի սահմաններից դուրս հիվանդացել է 1073 մարդ։

Ընդհանուր հաշվով մահացել է 2247 մարդ, 18 հազար 200 հիվանդ բուժվել է:

XS
SM
MD
LG