Մատչելիության հղումներ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 2,2 հազարը, բուժվածներինը՝ 18 հազարը


Չինաստան - Ուհանի հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, փետրվար, 2020թ.
Չինաստան - Ուհանի հիվանդանոցում բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, փետրվար, 2020թ.

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում մեկ օրում ավելացել է ևս 118-ով՝ հասնելով 2 հազար 236-ի: Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 20-ի ժամը 24-ի դրությամբ վարակվածների թիվը 75 հազար 465 է, որոնցից ծանր վիճակում են 11 հազար 633-ը, բուժվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 18 հազար 264-ը։

Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում վարակի 889 նոր դեպք է գրանցվել, որից 411-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում, բուժվել է 2 հազար 109 մարդ։ Հուբեյում անցած մեկ օրում համաճարակից մահացել է 115 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 հազար 144-ի։

Նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG