Մատչելիության հղումներ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 2118-ի. վարակի նոր դեպքերը շարունակում են պակասել


Չինաստան - Դատարկ ռեստորան Պեկինում, փետրվար, 2020թ.

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանի տարածքում մեկ օրում ավելացել է ևս 114-ով՝ հասնելով 2118-ի: Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 19-ի ժամը 24-ի դրությամբ վարակվածների թիվը 74 հազար 576 է, որոնցից ծանր վիճակում են 11 հազար 864-ը, բուժվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 16 հազար 155-ը։

Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում վարակի 394 նոր դեպք է գրանցվել, որից 349-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում, բուժվել է 1779 մարդ։ Հուբեյում անցած մեկ օրում համաճարակից մահացել է 108 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 2029-ի։

Նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

XS
SM
MD
LG