Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է արել վերաբացել Բորիս Նեմցովի սպանության գործը


Բորիս Նեմցովի նկարը, արխիվ
Բորիս Նեմցովի նկարը, արխիվ

ԵԱՀԿ-ն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին վերաբացել Բորիս Նեմցովի սպանության գործը։ Ընդդիմադիր առաջնորդը գնդակահարվել էր հինգ տարի առաջ Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մերձակայքում:

«Նախորդ քննությունն՝ իր թերություններով, այդպես էլ չի պատասխանել առանցքային մի շարք հարցերի», - հայտարարել է ԵԱՀԿ-ն:

Ողբերգական դեպքից երկու տարի անց չեչեն Զաուր Դադաևը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա կալանքի, Չեչնիայի ևս 4 քաղաքացիներ էլ ազատազրկվել էին՝ հանցագործությանն աջակցելու համար:

Քննադատներն ու Նեմցովի հարազատները, մինչդեռ, կասկածներ ունեն, որ սպանությունը պատվիրել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի կամ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մերձավորներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG