Մատչելիության հղումներ

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցու մասունքները


ՀՀ ԶՈՒ զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի միջնորդությամբ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, Հայաստանի Զինված ուժերի և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները:

Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG