Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Rosneft Trading ընկերության հանդեպ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական Rosneft Trading ընկերության և անհատապես այդ ընկերության նախագահ Դիդիե Կասիմիրոյի հանդեպ՝ Վենեսուելայի էներգետիկ ոլորտում գործունեություն իրականացնելու համար, որը խախտում է այդ երկրի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ հայտարարել է, որ Վենեսուելայի հում նավթի վաճառքի ու տեղափոխման գործարքներով Rosneft Trading-ն աջակցում է Նիկոլաս Մադուրոյի բռնապետությանը:

Շվեյցարիայում 2011 թվականին գրանցված Rosneft Trading-ը Ռուսաստանի պետական «Ռոսնեֆտ» ընկերության ճյուղերից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG