Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը


Լուսանկարը՝ ՊԵԿ-ի
Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները կանխել են թմրամիջոցների ներկրման հերթական փորձը։

Ըստ հաղորդագրության, ՊԵԿ աշխատակիցները Իրանի քաղաքացու գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500գ ընդհանուր քաշով:

ՊԵԿ-ը հայտնում է, որ հաջորդ օրը հայտնաբերվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռք բերած ՀՀ քաղաքացին:

Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG