Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ, հայտնում են կառույցի հանրային կապերի բաժնից:
Այսպես, Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ: Լոռու կայազորի զինվորական դատախազ Կարեն Հարությունյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում, Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը՝ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում, Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը՝ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը՝ Արարատի մարզի դատախազի պաշտոնում:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Մարգարյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշենի դատախազի պաշտոնում: