Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ


Լուսանկարիչ Գերման Ավագյան
Լուսանկարիչ Գերման Ավագյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

«Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին: Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վերհանմանն ու բարձրաձայնմանը: Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և աշխարհի մի շարք երկրներում բացված բազմաթիվ ցուցահանդեսները», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին:

Գերման Ավագյանը հանկարծամահ է եղել երեկ՝ 57 տարեկանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG